Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին շարունակում է իր ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյայի աշխատանքը: Նիստերի օրակարգում ընդգրված է 45 հարց:
Մասնավորապես, օրակարգում ընդգրկված է ՍԴ երկու անդամների ընտրության հարցը: Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը: Այս հարցերի քննարկումը տեղի կունենա այսօր, առաջին հիմնական նիստում:
Օրակարգում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը (թեկնածուն Տիգրան Հակոբյանն է), որը կսկսվի ՍԴ անդամների ընտրության հարցի քննարկումից հետո:
Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում նիստերին:
Նախօրեին տեղի է ունեցել կառավարության հետ հարցուպատասխանը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններից հետո քաղաքացիները երեկոյան հավաքվել են ԱԺ-ի դիմաց, փակել Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին վարչապետի հրաժարականը:
Պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարել էր, որ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար ընդդիմությունն ունի անհրաժեշտ 35 ստորագրությունները եւ իշխանական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։