00:00:00

Ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԺ և սպասում են իշխանական պատգամավորներին

01:55, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները պատգամավորական մուտքով մտել են ԱԺ և սպասում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, որպեսզի նրանք գան և միանան վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական անելու պահանջին։

Ավելի վաղ ցուցարարները հայտարարել էին, որ մեկ ժամ ժամանակ են տալիս իշխող խմբակցության պատգամավորներին, որպեսզի գան ԱԺ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան հավաքվածներին խնդրեց չմոտենալ ԱԺ դարպասներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորները միանում են վարչապետի պաշտոնանկության պահանջին, իսկ գործընթացն ավարտին հասցնելու համար հարկավոր է ՔՊ-ից 18 պատգամավորի ստորագրություն։ Նա նաև ասել էր, որ այդ պատգամավորներին պետք է բերման ենթարկել ԱԺ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր