Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս մասին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ ինքնաբուխ հանրահավաքը սկսվեց ի պատասխան դժվար որոշում կայացնելու համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին վարչապետ Փաշինյանի հայտարարության։
«Սա պարզապես հավաք չէ, այլ ժողովրդի հավաք։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն նրան: Այս հավաքն ընթանում է ամենադժվար պայմաններում։ Այստեղ բոլորի սիրտը ցավում է հարազատների ու մտերիմների համար։
Մեզ պետք է մեկ բան անել՝ ապահովել առանց Նիկոլի Հայաստան»,- ընդգծեց Վարդեւանյանը։
Նա հայտնեց, որ Փաշինյանի իմպիչմենտի պահանջը ստորագրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները։ «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավորների ստորագրություններ չկան»
«ՔՊ-ի պատգամավորները պետք է իմանան՝ ժողովուրդը չի հեռանա, քանի դեռ այդ ստորագրությունները չկան»,- խոստացավ Վարդեւանյանը։