00:00:00

Հայկ Մարությանը չեղարկում է «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը

17:49, 14 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը չեղարկում է «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը։

«Այս դժվար օրերին մենք, իհարկե, պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե, պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ խնդրի լուծման շուրջ, բայց, ամենակարևորը, մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք՝ ինքներս: Ոչ ոք մեր տեղը դա երբեք չի արել և չի էլ անելու: Ուստի պետք է դրվի մի նպատակ` Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ կանգնել բանակի կողքին՝ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով:
 
Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին:
 
Հավերժ փառք մեր Տղաներին:
 
Աստված մեզ բոլորիս պահապան:
 
Հ.Գ. Բնականաբար, որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում եմ կապնվել tomsarkgh.am», - Facebook-ում գրել է Մարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր