Երբ ասում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է իրականացրել, նկատի ունենք, որ նաեւ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որովհետեւ եթե տարածք գրաված չլինեին…»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա. «Երբ որ ասվում է, որ անդամ-երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, աջակցություն այդ թվում՝ ռազմական Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը ապահովելու համար»։