«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս օրերին 60 վիրավոր զինծառայողի իրականացրել են ԿՏ հետազոտություն. հիմնականում վնասվածքները ականաբեկորային են, բայց կան նաեւ հրազենային»,-այս մասին փոխանցել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Երեկ 2 վիրավոր զինծառայողի տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոցներ, մեկին Մարաշի սրտաբանական, որովհետեւ բեկորը սրտի մեջ է եղել, իսկ մյուս զինծառայողն էլ ողնուղեղի շրջանում է ստացել վիրավորում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացրին նաեւ, որ այս պահին հիմնականում թեթեւ վիրավորում ստացած զինծառայողներին են օգնություն ցույց տալիս, վերակենդանացման բաժանմունքում վիրավորներ չկան: