00:00:00

Հենց հիմա կրակում են Ակների ուղղությամբ․ ջոկատը կազմել ենք, գյուղը չենք թողնի․ Ակների համայքապետարան

11:42, 14 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Հենց հիմա կրակում են Ակների ուղղությամբ, ուժեղ կրակոցներ են։ Այս պահին շինությունների վրա չեն կրակում, գիշերն են տներից մեկի վրա կրակել, հրդեհ էր բռնկվել։ Այս մասին MediaHub.am-ին հայտնեց Սյունիքի մարզի Ակների համայնքապետարանի աշխատակից Ռուզաննա Վանեսյանը։ 

«Այսօրվա կրակոցներից դեռ վնասներ չկան, բայց գյուղի վերևում հուշաղբյուր կա, այդ կողմ են խփում, դաշտերի ուղղությամբ են կրակում»,-ասաց նա։ 

Հարցին, թե համայնքի կանայք և երեխաները տարհանվա՞ծ են, վերջինս պատասխանեց, որ երեխաների 20 տոկոսը տարհանված է։ 

«Մենք գյուղը չենք թողնի, ոչ մեկն էլ դուրս չի գալիս, ջոկատը կազմած է, պատրաստ է, առաջնագծում են եղել, գիշերն են վերադարձել, հիմա նորից գնում են»,-հայտեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր