00:00:00

Ջերմուկում հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական մեքենա, վարորդը հոսպիտալացվել է. «Civilnet»

11:30, 14 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Ջերմուկում հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական մեքենա, վարորդը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Civilnet.am–ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։

Սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր