00:00:00

Աննա Վարդապետյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

10:58, 14 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 29-ի արտահերթ նիստին վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։ Վարդապետյանն այս պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ հատուկ նիստին, երդմնակալությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր