00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով. Բուրիչ

18:14, 13 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Այս հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։

«Երկու երկրների իշխանությունների միջև բարձր մակարդակով վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրոպայի խորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը պետք է հարգվի»,- նշել է Բուրիչը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր