00:00:00

Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» խմբակցությունը. հրապարակվել է հայտարարության տեքստը

16:09, 13 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է իր հայտարարության տեքստն ու առաջարկները, որոնք պահանջում է ներառել ԱԺ հայտարարության նախագծում։
Այն բաղկացած է հետևյալ չորս կետերից.
1.
Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։
2.
Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։
3.
Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։
4.
Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում։
Հավելենք, որ քիչ առաջ կայացած քվերակության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» չընդունեց համաձայնագրի այս տեքստը։ 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ–ն ընդունեց մեծամասնության առաջարկած հայտարարությունը։
 
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասել էր, որ իրենք կներկայացնեն իրենց հստակ ձևակերպված առաջարկները, կլսեն իրենց դիրքորոշումը, ինչից հետո կորոշեն հետագա քայլերն ու գործողությունները։ «Մենք այլընտրանքային տեքստ ունենք, որը շատ ավելի ամբողջական է և, եթե կանոնակարգը թույլ չի տալիս այդ տեքստն առաջարկելու, ապա դրա կարևոր կետերը պետք է ներառվեն ընդհանուր առաջարկներում»,–ասել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր