00:00:00

Ջերմուկում հակառակորդը չի տիրապետում իր որոշ գրոհային ստորաբաժանումների․ Աբրահամ Գասպարյան

15:53, 13 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրատապ լուր՝ առաջին գծից․

Ջերմուկում հակառակորդը չի տիրապետում իր որոշ գրոհային ստորաբաժանումների, որոնք փորձում էին ճեղքել պաշտպանությունը Ալագյոլեր-Ջերմուկ ուղղությամբ:

Ջերմուկի բնագիծը շարունակում է մնալ հայկական ստորաբաժումների վերահսկողության ներքո: Նախօրեին ադրբեջանցիների՝ որոշ հենակետերի նկատմամբ վերահսկողությունն այլևս չի կրում մարտավարական բնույթ, այսինքն՝ հատուկ նշանակության ուժերը ընդամենը մի քանի հենակետում, փոքր խմբերով, դարանակալած են և դրանց վերականգնումը, նման տեմպերով շարունակելու դեպքում, հաշվի առնելով Ջերմուկը պաշտպանող ստորաբաժանումների հերոսական դիմադրությունը, շատ արագ կհայտնվի մեր վերահսկողության տակ:

Ջերմուկի հենակետերը գտնվում են հայկական բանակի օպերատիվ վերահսկողության տակ, այսինքն՝ թշնամին չի կարողանում այդ հենակետեր տեղափոխել դիրքապահ զորքեր ու զինտեխնիկա: Հայկական բանակը, փաստորեն, սահմանափակել է ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների (որոնց յուրաքանչյուր 4-րդ զինվորը՝ 60 մմ ականանետով է զինված) գործողությունները և դրանք դարձրել՝ Մակեդոնացու բնութագրած՝ «ստորացված ասպետներ», կամ «էլիտար հետևակ»:

Հայկական բանակ, օ՜ն, առա՛ջ

Պի՛նդ եղեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր