Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը թուլացնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության դերը, անձամբ Պուտինի դերը։ Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը սահմանին լարվածության թուլացման համար: Այդ ջանքերը շարունակվում են», - լրագրողներին ասել է Պեսկովը: