00:00:00

ՌԴ միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը պետք է իրագործվի սեպտեմբերի 13-ի ժամը 9։00-ից

12:34, 13 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության հետ կապված․

«Մեր մտահոգությունն ենք հայտնում այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

Կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։

Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է կոչ՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։

Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունը ամբողջ ծավալով կապահովվի սկսած Մոսկվայի ժամանակով սեպտեմբերի 13-ի 9.00-ից։

Ինչպես նախկինում, մենք ելնում ենք այն նախադրյալից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով, իսկ սահմանային հարցերի դեպքում՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում։»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր