Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է։ Նա ասաց, որ Ադրբեջանը հարձակվել է չորս ուղղությամբ, հետագայում՝ եւս երկու-երեք ուղղությամբ։
<<Իբրեւ թե պատասխան Հայաստանի կողմից սադրանանքերին։ Սա Սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը>>,-ասաց վարչապետը։
Փաշինյանն հայտարարեց մինչեւ այս պահը ստուգված 49 զոհի մասին։ Այդ թիվը ցավոք վերջնական չէ, ընդգծել է Փաշինյանը։
<<Մեր բանակը կռվել է անձնվիրաբար, հարգանքի տուրք մատուցելով զինվորներին եւ սպաներին, այդ մարդկանց վրա է հիմնված մեր պետականությունն ու ինքնիշխանությունը>>։