Րոպեներ առաջ մեկ ր լռությամբ մեկնարկեց ԱԺ նիստը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ թեւ կար հաստատված օրակարգ, սակայն այդ հարցերին կանդրադառնան ավելի ուշ։
Պատերազմական իրավիճակին անդրադառնալով՝ Սիմոնյանը հատուկ շեշտեց, որ այսօր պետք է լինել միասնական եւ տեղիք չտալ քաղաքական տարաձայնություններին։
<<Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում եւ խնդրում եմ ձեզ որեւիցե ձեւով թե ապատեղեկատվության, թե տարբեր տարածվող լուրերին տեղիք չտալ, չտարածել եւ հետեւել պաշտոնական տեղեկատվությանը>>,-ասաց Սիմոնյանը։
Ապա ներկայացրեց ԱԺ նախագիծ՝ Ադրբեջանական հարձակման վերաբերյալ։ Ապա ասաց, որ ժամը 11-ին ԱԺ կժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ելույթ կունենա եւ կպատասխանի հարցերին։
Ալեն Սիմոնյանը հորդորեց ընդդիմադիրներին մասնակցել նիստին։