ՊՆ-ն հրապարակել է ուղեցույց հակամարտության գոտում մարտական գործողությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների (ոչ միայն) ներկայացուցիչների համար
Արգելքների մասին.

արգելվում է առաջնագծում տեսանկարահանել, ցուցադրել կամ որևէ տիպի տեղեկություններ հաղորդել մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ: Մարտական տեխնիկայի քանակի, տեղակայման վայրի կամ շարժի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հրապարակում ուղղակիորեն նպաստում է հակառակորդի գործողությունների արդյունավետությանը:

արգելվում է նշել զորամասի իրական անվանումները, տեղակայման վայրերը կամ մանրամասն նշել դիրքերի տեղանքը, կողմնորոշիչները

արգելվում է ռազմական գործողությունների անցկացման վայրից կապի որևէ տեսակով ուղիղ եթեր դուրս գալը: ՈՒղիղ եթերը բացառում է լուսաբանման ընթացքում գաղտնիք պարունակող տեղեկության չհրապարակման վերահսկելիությունը՝ հնարավորություն տալով հակառակորդին իրական ժամանակում ստանալ աուդիովիզուալ տվյալներ, որոնք կարող են օգնել իրեն մարտական գործողությունների վարման ընթացքում:

արգելվում է հրապարակել լուսանկարներ, քարտեզներ, տեսանյութեր, որտեղ երևում են հրամանատարական կետեր, կրակակետեր, ինչպես նաև դրանց կողմնորոշիչներն ու համայնապատկերը

արգելվում է խոշոր պլանով ցուցադրել զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի, որը խոցել է հակառակորդի ռազմական տեխնիկան

արգելվում է գրառում կատարել սոցցանցերում առանց անջատելու էլեկտրոնային սարքի տեղերոշման հնարավորությունը:

Պատերազմական գոտում բջջային հեռախոսից անհրաժեշտ է օգտվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հակառակորդը կարող է գաղտնալսել հեռախոսը և տեղորոշել այն օգտագործողի գտնվելու վայրը: