Ընդդիմությունը հայտարարել է արտակարգ հավաք: Այս մասին Irakanum.am-ին փոխանցեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ընդիդմադիր պատգամավորները հավաքվում են ՀՅԴ-ի գրասենյակում։
Ընդդիմադիր խմբակցությունների անդամները կհավաքվեն` քննարկելու իրավիճակը և իրենց անելիքները:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: