Սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է M-5 տարիքային խմբում հանդես եկող Գրիգորի Գարյանցը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, Գարյանցը 4 հաղթանակ է տոնել, գրավել է առաջին տեղը և դարձել է աշխարհի չեմպիոն։