00:00:00

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը (տեսանյութ)

19:14, 12 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում:

Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործողությունների ծրագրի մշակումը՝ հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարն ընդգծել է քաղաքն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովելու կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցով: Վարչապետի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի հիմնումը կնպաստի նաև Արագածոտնի և հարակից մարզերի զարգացմանը, կրթական, հետազոտական կլաստերների ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը կառավարության առաջնահերթությունների թվում է, և այն արդյունավետ կյանքի կոչելու համատեքստում

պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր