ՔՊ-ին միայնակ ենք թողում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ. այս ԱԺ-ն պատմության մեջ ամենախայտառակն է: Այս մասին այսօր ընդդիմության կողմից նախաձեռնած՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ի բոլոր կարևոր օրակարգերի շուրջ նախաձեռնելու են նմանատիպ քննարկումներ։
«Երբ մենք քննարկում ենք ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները, ԱԺ-ի պատերի ներքո շարունակվում է կրկես հիշեցնող շոուն», - իր ելույթի ընթացքում ընդգծեց Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ նստաշրջանի մեկնարկին։
Պատգամավորը հայտնեց նաև, որ Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր ի զորու են առաջնորդել մեր ժողովրդին պատմական այս ծանր ժամանակահատվածում։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։