00:00:00

Սիմոնյանը գովեց Վանեցյանին, «սպառնաց»՝ ընդդիմությանը (տեսանյութ)

13:21, 12 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է պնդել՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է զրկվեն մանդատներից:
Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս թեմայով տարբեր դիրքորոշումներ կան:

«Պետք է նստաշրջանն ավարտվի, դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին: Ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով կա՛մ բժշկի թուղթ ներկայացնել, կա՛մ ինչ-որ  ձևով գալ ու մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով, դա էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում: Տարվա վերջում, ըստ տվյալների, հարցը կմտնի խորհուրդ ու որոշում կկայացվի», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:

Նա նշեց, թե ՔՊ-ում կարծիք է եղել, որ պետք է ընդդիմադիրներին հնարավորություն տալ վերադառնալու, բայց ինքը դեմ է եղել:

«Ես տրամադրված եմ այնպես, որ որևիցե քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա,  օգնականները չպետք է աշխատավարձ  ստանան, եթե գործի չեն գալիս: Վստահ եմ՝ հաջորդ անգամ մեր խմբակցությունը ավելի խիստ վերաբերմունք կդրսևորի», - ասաց Սիմոնյանը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր