Արցախի այսօրվա պետական կառավարման համակարգը, քաղաքական ու հասարակական ներքին հարաբերությունները, ցավոք, թույլ չեն տալիս այսօր գոնե եղած ռեսուրսներով դիմակայելու այն մարտհրավերներին, որոնք հնարավոր էր ապահովել առաջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այսօր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը ես չեմ շտապում միջանցք կոչել, քանի որ համոզված չեմ, որ այդ ճանապարհի երկայնքով 5-կմ-անոց բուֆերն ապահովվում է:
Երկրորդը, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ այդ ճանապարհի վրա անցակետերի տեղակայումը ավարտված չէ, դա իր համար քննարկելի է: Դա կապվում է Սյունիքի մարզով միջանցքային տրամաբանության ռեժիմի ապահովման հետ, բայց այս պարագայում Հայաստանը չունի այնպիսի իշխանություն, որը կարող է ապահովել այդ ճանապարհի անվտանգությունը, նաեւ այդ ճնապարհին հետագայում ադրբեջանական անցակետերի հայտնվելը»,-ընդգծեց նա: