Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 12-ին գումարել է իր ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Քառօրյա նիտերի օրակարգում ընդգրված է 45 հարց:
Օրակարգում ընդգրկված է ՍԴ երկու անդամների ընտրության հարցը: Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը: Այս հարցերի քննարկումը տեղի կունենա Հինգշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:
Օրակարգում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը (թեկնածուն Տիգրան Հակոբյանն է), որը կսկսվի ՍԴ անդամների ընտրության հարցի քննարկումից հետո:
Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում նիստերին:
Օրակարգում ընդգրկված են նաեւ հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
- «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին
- «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
- Զենքի շրջանառության կարգավորման մասին
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
- «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին: