00:00:00

«Ապագան՝ Բերդում», ինքնաբացարկն ու ծեծկռտուքը․ նախընտրական մթնոլորը Բերդում

16:51, 11 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բերդ խոշորացված համայնքում ևս նոր ՏԻՄ կընտրեն: Այս համայնքում ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։  Նորաստեղծ «Զորավոր համայնք» դաշինքով ընտրությունների կմասնակցի նաև Բերդի ազատազրկված համայնքապետ Հարություն Մանուչարյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն»   առաջադրել է Վահրամ Սուքիասյանի թեկնածությունը, որի նախընտրական՝ «Բերդում ապագա կա» կարգախոսը հանրային քննարկումների տեղիք տվեց: Երրորդ ուժը՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում էր Աշոտ Մելիքյանը։ Սեպտեմբերի 9-ին Մելիքյանը գրառմամբ տեղեկացրեց՝ առողջական խնդիրների պատճառով դուրս է գալիս նախընտրական պայքարից։ Իրավունքի ուժով դաշինքի առաջնորդությունն  անցավ երկրորդ համարին՝ ատամբաբույժ Արթուր Սաֆարյանին։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է։ Այս օրերին  քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Բերդ քաղաքում ու հարակից համայնքներում։ 16 գյուղական բնակավայր ու Բերդ քաղաքը խոշորացվելուց հետո առաջին անգամ է համայնքի ղեկավար ընտրում։ Քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից զրկված է միայն Հարություն Մանուչարյանը, ում օրվա իշխանություններն արդեն տասը ամիս է անազատության մեջ են պահում, դատական որեւէ գործընթաց տեղ չի ունենում, իրավապահները անգործության են մատնված։ Մանուչարյանի թիմակիցները նախընտրական քարոզարշավի մեկնարկւ տվել են ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, տերունական աղոթքով։ Դաշինքի անդամներն ընտրություններին մասնակցում են հաղթելու վճռականությամբ։ Անցնող տարիներին Մանուչարյանը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել համայնքում, անելիքներ դեռ կան, իրենք խոստմանը տեր են, շարունակելու են նույն ձեռագրով ու որդեգրած քաղաքականությամբ։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում համայնքների բնակիչների հետ հանդիպումներ անցկանցնում են նաև «Արժանապատիվ սերունդ» դաշինքի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Նախընտրական քարոզարշավն առանց միջադեպերի չի անցնում։ Լրագրող Ոսկան Սարգյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի  10-ին գրառում էր արել, տեղեկացնելով, թե Բերդի ՔՊ-ամետ «զինկոմը» ծեծի է ենթարկել Հ․ Մանուչարյանի կողմնակից իր հորեղբորորդուն։ Վերին Ծաղկավան գյուղից Ոսկան Սարգսյանին հայտնել են ,որ  Լեռնիկ  Օհանյանը սեպտեմբերի 9-ին Վերին Ծաղկավանում ծեծի է ենթարկել իր հորեղբոր տղա Սամվել Բալդրյանին, ով այդ օրը տոնել է Ռուսաստանում գտնվող իր տղայի ծննդյան օրը։ Ծեծի պատճառը եղել է, այն, որ Սամվել Բալդրյանը սեպտեմբերի 25-ի ընտրություններում «Զորավոր համայնք» դաշինքի առաջին համար Հարություն Մանուչարյանի կողմնակիցն է , ինչը դուր չի եկել Լեռնիկ Օհանյանին։ Իսկ ծեծի առիթը եղել է այն, որ Լ․ Օհանյանի կողմից վաճառված ապրանքի դիմաց Ս․ Բալդրյանը 70 հազար դրամ է պարտք Լ․ Օհանյանին։ Վ․ Ծաղկավանից նաև հայտնել են, որ Լեռնիկ Օհանյանը բազում հարվածներ է հասցրել, կոտրել Ս․ Բալդրյանի կողոսկրերը։ Բերդի բժշկական կենտրոնից էլ լրագրողին  տեղեկացրել են, որ Սամվել Բալդրյանը բուժօգնություն ստանալու համար այդ բուժհիմնարկ չի դիմել։ Ըստ Սարգսյանի ամեն ինչ արվում է այդ ծեծը ծածկելու, քրեական գործ չհարուցելու համար։

Բերդում Irakanum.am-ի նկարահանող խումբն եղել էր նախընտրական քարոզարշավից առաջ։ Զրուցել էինք նաև բնակիչների հետ։ Այստեղ հիմնականում քչախոս են, տեսախցիկի առաջ խնդիրների մասին չեն սիրում խոսել, ընտրություններից տեղյակ են, բայց թե ում են քվեարկելու չեն ասում։

Նշենք, որ Բերդ խոշոր համայնքի ավագանու 21 տեղի համար գրանցված է ընդհանուր թվով 147 թեկնածու։ Ավագանու ՔՊ կուսակցության 58 թեկնածուներից 23-ը թիվ 38 ընտրածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած իրենց հայտարարագրերում նշել են, որ հիմնական  աշխատանք չունեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր