00:00:00

Ինչ է արգելվելու օրենքով վաղվանից

15:13, 11 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Երկուշաբթի, սեպտեմբերի 12-ին ուժի մեջ են մտնում «Գովազդի մասին» օրենքում կատարված լրացումներն ու փոփոխությունները։

Օրենքով կարգելվի շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում։

Հիմնավորման մեջ նշվում էր, որ 2020 թվականին համացանցով կատարված խաղադրույքների համեմատած 2018թ. հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր