00:00:00

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով. եղանակը Հայաստանում

14:35, 11 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 11-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, իսկ 14-15-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ը և 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +29 +31 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +22 +27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +23 +26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19 +23,

Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +19 +23,

Տավուշում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +20 +25,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +21 +23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +28 +31,

Արարատում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +30 +32,

Արմավիրում գիշերը՝ +12+25, ցերեկը՝ +29 +31,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +23 +26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +24 +28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +19 +22,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +23 +28։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր