«Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք բողոքում են պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ լինելուց, որի հետեւանքով Փեթակում և Սուրմալուի գործող հատվածում առևտուրը բարդ է իրականացնել:
Առեւտրականները դժգոհում են, որ արդյունքում տուժում են իրենք եւ լուծում են պահանջում այս հարցի համար: