00:00:00

Արմավիր համայնքի ղեկավարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

19:45, 09 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

«Հանդիպման ընթացքում կարևորեցի Ճապոնիայի դեսպանի այցը Արմավիր քաղաք, շնորհակալություն հայտնեցի Ճապոնիայի կառավարությանը դրամաշնորհային ծրագրով Արմավիր համայնքում աղբի տեսակավորման ծրագիր իրականացնելու և համայնքին ավելի քան 80.000 եվրո արժողությամբ աղբարկղեր տրամադրելու համար:

Դեսպան Մասանորին իր խոսքում կարևորեց հայ-ճապոնական համագործակցությունը նաև համայնքային մակարդակում` մասնավորապես Արմավիր քաղաքի և Ճապոնիայի հնարավոր քաղաքի միջև համագործակցության ֆորմատով:

Այնուհետև դեսպանի հետ մասնակցեցի Արմավիր քաղաքի Մշակույթի տանը կազմակերպված տոնական միջոցառմանը` նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30