Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 49 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 245,4 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝
Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արագածոտն - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 8,1 կգ (4,1 կգ ՄԵԿ, 4 կգ խոզ) մսի իրացումը,
Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 9 կգ խոզի մսի իրացումը,
Գեղարքունիք – ստուգվել է 6 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 113 կգ (95 կգ ԽԵԿ, 18 կգ խոզ) մսի իրացումը,
Լոռի - ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 13,3 կգ (6 կգ ԽԵԿ, 7,3 կգ խոզ) մսի իրացումը,
Կոտայք - ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 30 կգ (20 կգ ԽԵԿ, 10 կգ խոզ) մսի իրացումը,
Սյունիք – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 22 կգ խոզի մսի իրացումը,
Շիրակ – ստուգվել է 1 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Վայոց Ձոր – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Տավուշ – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է է 50 կգ (10 կգ ԽԵԿ, 40 կգ խոզ) մսի իրացումը:
Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով: