Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ համերգային ծրագրի ավարտին նախագահ Խաչատուրյանն Օհան Դուրայնի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը: