ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհու մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:
Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:
Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,-նշել է Արմեն Սարգսյանը: