00:00:00

Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

12:17, 09 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող   նախկին ոստիկանապետ  Վլադիմիր Գասապարյանի գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ընդդատության կարգով տեղափոխվել է հակակոռուպցիոն դատարան։

Վլադիմիր Գասպարյանից   բացի այս գործով անցնում են նաեւ  նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի հոդվածով, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար, իսկ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:

Գործը դատարան էր մուտքագրվել 2020 թվականին։ Այս ընթացքում դատավոր  Վարդան Գրիգորյանը 14 դատական նիստ է նշանակել, որոնցից 6-ը, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, տարբեր պատճառներով չի կայացել։

Հիշեցնենք, որ բոլոր ամբաստանյալների նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր