00:00:00

Գարրի Կասպարովը բացատրություն է պահանջել Մագնուս Կառլսենից

21:15, 08 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը բացատրություն է պահանջել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենից` Սենթ Լուիսում անցկացվող Grand Chess Tour շարքի հինգերորդ փուլից հրաժարվելու համար։

«Ես այս պահին չեմ մտնի մանրամասնությունների մեջ, բայց մենք մի բան գիտենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնը հրաժարվել է կարևոր մրցաշարերից մեկի` Սենթ Լուիսի մասնակցությունից: Նման աննախադեպ արարք չէր եղել վերջին 50 տարիներին, ուստի պահանջվում է նրա բացատրությունը:

Մագնուս Կառլսենի հեռանալը հարված էր շախմատի երկրպագուներին, մրցաշարի կազմակերպիչներին, իր գործընկերներին, և քանի որ ասեկոսեներն ու բացասական մեկնաբանությունները շրջանառվում են ամենուր, ուստի դա հարված էր հենց շախմատին։ Աշխարհի չեմպիոնն ունի իր պարտականությունները, և հրապարակային հայտարարությունը դրանցից նվազագույնն է», - իր սոցէջում գրել է Գարրի Կասպարովը:

 

Հիշեցնենք, որ Մագնուս Կառլսենը Սենթ Լուիսում անցկացվող Grand Chess Tour-ի մրցաշարի 4-րդ տուրին չէր ներկայացել խաղին, որից հետո իր սոցէջում նշել էր, որ դուրս է գալիս մրցաշարից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր