00:00:00

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերին

20:13, 08 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով, տեղեկացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները»,– ասվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում զետեղված հաղորդագրությունում։

Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր