Սոցիալական ցանցերում երկու օր է տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանական շարասյունը հայ զինվոր միայնակ կանգնեցնում է։
Պաշտպանության նախարարությունն զինվորին նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Տեղորոշման, ամսաթվի հստակեցման և անձի նույնականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նախնական որոշ տվյալներ կան, բայց պաշտպանության նախարարությունը կհայտնի միայն ճշտված, ճշգրիտ տեղեկություններ»,-ասաց նա։
Համացանցում տարբեր օգտատերեր նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝ Սանասար ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում խնայել նրա կյանքը, սակայն նա հրաժարվում է։