ԱԺ «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ինպիչմենտ հայտարարելու գործընթացը չեն ուշացնի, բայց այս պահին նման նախաձեռնություն չեն սկսի։«Չենք անելու գործընթաց, գործընթացի համար», - ասաց նա։
Հարցին, թե «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հավակնո՞ւմ է վարչապետի պաշտոնին, Սաղաթելյանն ասաց, որ այդ հարցերը պետք է ուղղել Ռոբերտ Քոչարյանին։«Բայց Ռոբերտ Քոչարյանը երբեք նախապայման չի դրել, որ ես պետք է լինեմ, կամ իր գլխավոր ցանկությունը վարչապետ դառնալն է։
Մեր բոլորիս նպատակը երկրում ստեղծված իրավիճակից դուրս բերելն է, ու օր առաջ այս իշխանությանը հեռացնելն է», - ասաց Սաղաթելյանը։ Ճշտող հարցին, թե չե՞ք բացառում նրա թեկնածությունը, Սաղաթելյանն ասաց, որ որեւէ մեկին ոչ բացառում է, ոչ էլ՝ պնդում։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։