00:00:00

Ընդդիմությունը ԱԺ նիստին չի մասնակցի. այլ օրակարգ ունեն

13:52, 08 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանին չի մասնակցի։

Մեզ հայտնի դարձավ, որ այդ օրը «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրավիրել են քննարկում երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգային թեմաներով։

Նիստին հրավիրված կլինեն նաեւ ընդդիմադիր գործիչներ, փորձագետներ։ 

Այն մեկնարկելու է ՀՀ օրհներգով, բացման խոսքով։ Նպատակն այն է, որ հանրությանը ցույց տան, որ իրական հանրային խորհրդարանը ԱԺ շենքում չէ։ Հնարավոր է այս ձեւաչափով քննարկումները տեղի ունենան բոլոր այն օրերին, երբ ԱԺ-ում նիստ է գումարվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր