Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վլադիվաստոկում է։ Ինչպես փոխանցում է Irakanum.am-ը գործադիրի շենք մուտք գործել գլխավոր մուտքից արգելված է, եւ լրագրողները տնտեսական կոչվող մուտքից, այլ կերպ ասած՝ «հետեւի»։ Անվտանգության ուժեղացված ռեժիմ է սահմանվել։ Լրագրողներին մուտքի մոտ սպասում են լրատվականի աշխատակիցներ, ովքեր եւ ուղեկցում են մամուլի սրահ։ Թե ինչու են կառավարությունում որոշել ներս թողնել հետնամուտքից մեզ պարզել չհաջողվեց, բայց կարելի է ենթադրել, որ գործադիրում այնքան են ոգեւորվել իրենց երբեմնի թիմակից Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոնո-ներկայացման անոնսից, որ որոշել են իրենք էլ հետ չմնան։ Նշենք, որ հայտնի անոնսում քաղաքապետարանից դուրս եկող Մարությանից «լրագրողները» հարցնում են, թե ինչու նա հետեւի մուտքից դուրս չի գալիս, որին ի պատասխան նախկին քաղաքապետն ասում է, որ հետեւի մուտքից մտնում են։
Irakanum.am