00:00:00

Արցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 185 դեպք

16:41, 07 սեպտեմբեր 2022 Հասարակություն

2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիուսային հիվանդության 185 դրական դեպք։

Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

2022թ․ հունվարի 1-ից մինչև  սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 16266  թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3576  դրական դեպք։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30