00:00:00

Պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. «Ֆորդ Տրանզիտ»-ի թափքում մոտ 4 խմ բոխի տեսակի վառելափայտ կար

15:32, 07 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Հալիձոր բնակավայրի հարակից ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա, որի թափքում մոտ 4 խմ բոխի տեսակի վառելափայտ կար: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, հայտնել է, որ ծառերը ապօրինի հատել է Շուռնուխ բնակավայրի հարակից անտառից:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր