Աշխարհում ավելի քան 10.5 միլիոն երեխա կորցրել է ծնողին կամ խնամակալին, իսկ 7.5 միլիոն երեխա կորցրել է մի կամ երկու ծնողներին COVID-19 համավարակի հետևանքով, ասվում է նոր հետազոտության մեջ։
Այս սթափեցնող վիճակագրությունը զգալիորեն գերազանցում է նախկին գնահատականները եւ շարունակում է աճել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։
Հետազոտողների խոսքով՝ միայն Միացյալ Նահանգները եւ Պերուն են ազգային պարտավորություններ ստանձնել՝ COVID-19-ի պատճառով որբ մնացած երեխաների կարիքները հոգալու համար։