00:00:00

Էդգար Ղազարյանին կոչ կանեմ, որպեսզի հիմնավորված շտապողականություն ցուցաբերի. Տ․Վարդանյան

17:17, 06 սեպտեմբեր 2022 Հասարակություն

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
Ուզում եմ անդրադառնալ Էդգար Ղազարյանի այն հայտարարությանը, որտեղ նա խոսում է իմպիչմենտից և ընդդիմությունից: Մասնավորապես իր գրառման մեջ ասում է, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ԱԺ 107 պատգամավորների վստահությունը:
Նախ ԱԺ երկու ընդդիմադիր դաշինքներն իրենց քվեները ստացել են մեր այն հայրենակիցներից, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի կառավարմանը, հետևաբար այդ քվեները չեն կարող Նիկոլի վստահության քվեներ համարվել: Ինչ վերաբերվում է քաղաքական տեսանյունից, ապա պրն. Ղազարյանին կոչ կանեմ, որպեսզի հիմնավորված շտապողականություն ցուցաբերի, որովհետև պետությունն այնպիսի իրավիճակում է, երբ ընդդիմությունն իրավունք չունի սխալվելու: Մենք չպետք է մտնենք մի գործընթացի մեջ, որտեղ պառլամենտի մեծամասնությունը պատրաստ չէ կիրառել իմպիչմենտ ընդդեմ կապիտուլյանտի:
Այն, որ կապիտուլյանտը պետք է հեռանա` դա քննարկման ենթակա չէ. դա է ազդարարելու Հայաստանի վեր հառնելու ու նոր շունչ քաշելու պրոցեսի մեկնարկը, բայց թե վերջ ի վերջո ինչպես դա տեղի կունենա, երբ և որ պահին` կախված է հանրային ճնշումներից, որը դեռ պետք է գեներացնել: Խորհրդարանական ընդդիմությունն անկեղծ է եղել հասարակության հետ, և չի ցանկանում մտնել մի գործընթացի մեջ, որի պարագայում տեսականորեն հնարավոր է նոր հիասթափությունը:
Իմպիչմենտը, մանդատների վայր դնելը, իրական «հեղափոխությունը» կարող է տեղի ունենալ միայն ու միայն մեկ դեպքում` հանրային ճնշման միջոցով: Հենց այնպես կապիտուլյանտի կողքը գտնվողները չեն քվեարկելու Նիկոլի վարչապետության դեմ, իսկ եթե լինի հանրային բազմահազարանոց ճնշում, ապա միայն այդ դեպքում կարող է իմպիչմենտն իր նպատակին հասնել:
Եվ հիշեցնեմ պրն. Ղազարյանին, որ իր հրավիրած հանրահավքին ներկա էին ավելի շատ հենց այդ նույն ընդդիմադիր թևերի ներկայացուցիչներն ու պատգամավորները, ովքեր ըստ նրա «վստահում են» Նիկոլ Փաշինյանին: Ես ընդդիմադիր խնբակցությունների մեջ չեմ ճանաչում թեկուզ մեկ մարդու, ով չի ցանկանում օր առաջ հեռացնել ողբերգությունների ու դավաճանության հեղինակ Նիկոլին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր