00:00:00

Ջերմուկում հայ մեծերի կիսանդրիները վանդալիզմի զոհ են դարձել. Ոստիկանությունը կուսումնասիրի (ֆոտո)

15:53, 06 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում տեղադրված հայ մեծերի կիսանդրիները վանդալիզմի են ենթարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։

Սամվել Պիպոյանը նշել է, որ այգում տեղադրված են Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։

Նա գրել է, որ գրեթե բոլոր կիսանդրիները կամ կոտրված են, կամ՝ անարգված.

«Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ  զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են  պետական ու հանրային ծառայությունների կողմից։ Մի թե Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չե՞ն տեսնում. Հո միայն քաղաքի փողոցները բարեկարգելը չի, որին պետք է ուշադրություն դարձնել։ Նման կիսանդրիներ էլ որեւէ մեկը  չի քանդակի եւ վախենամ, որ չեն էլ կարող։ Ու էդպես մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիները վրա կամ հարակից պատերին գրելն է՝ «Մենք եղել ենք այստեղ»…»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր