00:00:00

Ինչի՞ց է վախենում Սուրեն Պապիկյանը. Գեղամ Մանուկյան

14:02, 06 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարարությունն արգելել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին այցելել եռամսյա վարժական հավաքների անցկացման վայրեր։

Այս թեմայի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գեղամ Մանուկյանը։ Նա նշել է, որ տեւական ժամանակ է՝ պաշտպանության նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին այցելել մարտական հենակետեր, զորամասեր եւ առաջնագիծ։ 

«Դրան հակառակ, իշխանական պատգամավորների ֆոտոսեսիաների համար զորմասերը միշտ բաց են ու հասանելի։ Ի դեպ, երկարամյա այս հավաքի հետ կապված պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից արդեն երկրորդ մերժումն եմ ստանում։ Ավելի վաղ, մինչեւ հավաքը, հաշվի առնելով, որ որդուս եւս ծանուցագիր էր եկել, իսկ նա գտնվում է անազատության մեջ, դիմել էի՝ ինձ զորակոչելու խնդրանքով։

Հատուկ շեշտել էի, որ պատգամավոր լինելուս հանգամանքը հաշվի չառնեն։ Բայց կրկին ստացել էի մերժում, ուշադրություն՝ ԱԺ պատգամավոր լինելուս պատճառաբանությամբ։ Թերեւս Սուրեն Պապիկյանն իր մերժման համար ունի հիմնավոր վախ՝ այս եռամսյա հավաքը սովորական չէ, ունի քաղաքական պատճառներ ու հավաքի վայրերում կարելի է տեսնել հարյորավոր մեր հայրենակիցների, որոնց ծանուցագիր էր ուղարկվել, քանի որ նրանք մասնակցում էին Դիմադրության շարժմանը, համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուկյանը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր