00:00:00

Մի՛ հավատացեք նրանց, ովքեր կասեն՝ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը․ Դավիթ Բաբայան

12:12, 06 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը  գրում է.

«Մի՛ հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը։ Ուրիշի տեղ որոշումը կայացվում է միայն այն դեպքում, երբ որ նա թերհաս է և չունի արժանապատվություն, ինչը դրսևորվում է փոքրոգությամբ կամ այլասերվածությամբ։ 

Միայն փոքրոգին և այլասերվածը կարող է անհայրենիք լինել, պատրաստ լինելով  նյութական բարիքների դիմաց հրաժարվել նրանից։

Նման դեպքում ամենամեծ և հզոր պետությունները անգամ կկործանվեն, և պատմության մեջ նման օրինակներ շատ են։

Միևնույն ժամանակ ամենափոքր իսկ պետությունը ու ժողովուրդը, նույնիսկ գտնվելով ամենաբարդ վիճակում կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե ունի արժանապատվություն, հավատք և բանականություն, պարզապես՝ խելք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր