00:00:00

Կարևոր է`մտածենք ու գործենք եղածը պահելու մասին․ դա դեռ հնարավոր է, բայց ոչ անկարողներից կազմված այս իշխանությունների հետ. Սենոր Հասրաթյան

17:12, 22 օգոստոս 2022 Բլոգ

Երբ ամեն ինչ անվերադարձ կորսված կլինի, բացի այլ արդարացումներից (<<աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ>>, <<նախկիների կողմից թալանված երկիր և բանակ>>, <<թուրքական բայրակթարներ>>, <<ներքին թշնամի>> և այլն, և այլն), Արցախի այսօրվա իշխանությունները կատարվածի մեղքը կբարդեն նաև Հայաստանի իշխանությունների վրա (չնայած ժամանակին խոստովանել են, որ իրենց որդեգրած քաղաքականության միջև ստորակետի տարբերություն չկա), իսկ վերջիններս՝ ռուսների կամ արևմուտքի (չնայած Երևանը քանիցս պնդել է, որ երկուսի հետ էլ հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են): Մինչդեռ իրականությունը, որում այսօր հայտնվել ենք ազգովի և դեռ շարունակում ենք անորոշության ուժով ընկղմվել դրսից և ներսից մեզ պարտադրված ճահճի խորխորատում, պայմանավորված է ոչ այնքան նշված հանգամանքներով կամ հարաբերություններով, այլ առավելաապես այդ հանգամանքների ու հարաբերությունների հետևում կանգնած անկարողների իշխանավարությամբ...
Իսկ թե տարիներ անց մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը հիմնավորումների և արդարացումների ինչպիսի <<համոզիչ>> փաթեթով կներկայացվի գալիք սերունդներին, դա արդեն կարևոր չէ... Կարևոր է, թերևս, այն, որ այսօր մենք մտածենք ու գործենք եղածը պահելու մասին: Իսկ դա դեռ հնարավոր է, բայց ոչ անկարողներից կազմված այս իշխանությունների հետ... Սա այլևս ապացուցման կարիք չունի, հասկացե՜ք:
 
Սենոր Հասրաթյանի գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր