00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. 21-ամյա աղջիկը 5-րդ հարկի պատուհանից վայր է ընկել

14:45, 17 մայիս 2018 Պատահարներ

Երեւանում, մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակարանի պատշգամբից քաղաքացին ընկել է եւ նրան շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարները նշված վայրից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել նույն շենքի բնակիչ՝ 21-ամյա Էլվիրա Շ.-ին, ով նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ում առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։ Աղբյուրի տեղեկություններով՝ Էլվիրա Շ.-ն բնակվում է նշված շենքում։ Տեղի ունեցածը անզգուշությամբ վայր ընկնելու հետեւանք է, թե ինքնասպանության փորձ, դա պարզ կլինի հետաքննության արդյունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր