Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Նրանց թվում է նաև հղի կինը և երեխան: Այս պահին անհետ կորածների թիվը տասն է»,-ասաց Հայկ Կոստանյանը:
Նա տեղեկացրեց, որ այն հատվածներում, որտեղ տեղեկություն կա, որ կարող է մարդիկ լինեն, մեծ տեխնիկա չի օգտագործվում, հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով: