Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 52-ամյա Մարիետա Մ.-ն իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երվանդ Քոչար 11 հասցեում բախվել է կայանված Mustang-ին, առաջ ընթացել և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Երիցյանն ու Արկադիյ Գրիգոյանը:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան , սահմանազատել տարածքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: